Փաշինյանի ջահել օրերն անցել են, Եվրադաշինքն էլ չարդարացրեց, այլ ուժ է ման գալիս, որ կոալիցիա կազմի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Արևմուտքը ճնշումներ է բանացնում Ալիևի վրա, որպեսզի նա խաղաղություն հաստատի և Արցախի հարցում ծանր որոշում ընդունի՝ ապահովել փախստականների վերադարձ և պայմաններ ստեղծի, որ այնտեղ տեղակայվեն միջազգային ուժեր, ինչը Ալիևի համար ինքնասպանություն է։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Բանախոսի համոզմամբ, Արցախի կարգավիճակի հարցը ԵՄ-ն օրակարգում է պահում, Ֆրանսիան է պնդում, անգամ եթե ՀՀ-ն հետ քաշի Ադրբեջանի դեմ հայցերը, ԵՄ-ն կարող է Ալիևի դեմ միջազգային քրեական դատարանում քրգործ հարուցել․ «Ալիևին վաղ, թե ուշ միջազգային դատարան են տանելու որպես  հանցագործ, նա փակուղում է և դա լավ հասկանում է»։

Խոսելով առաջիկա ընտրություններից, Ղուկասյանը ընդգծեց, որ Գյումրու և Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի ջահել օրերն անցել են, Եվրադաշինքն էլ իրեն չարդարացրեց, նա երկրորդ ուժ է ման գալիս, որի հետ կարողանա կոալիցիա կազմել։

«2026-ին ՔՊ-ի վերարտադրվելը հնարավոր չէ, նրանք պայքարելու են խոշոր ընդդիմություն լինելու համար, Փաշինյանը մի լուծում ունի՝ նախագահ նշանակվել», - հավելեց Ղուկասյանը։


Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: