Իսրայելական բանակը հրթիռներ է արձակել Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցի ուղղությամբ, տուժածներ կան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ss
 Իսրայելական բանակը հրթիռներ է արձակել Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցի ուղղությամբ, հաղորդում է IRNA-ն։ 

Գազայի պետական տեղեկատվական բյուրոն այս հարձակման պատասխանատվությունը դրել է իսրայելական ռեժիմի և ԱՄՆ վարչակազմի վրա: 

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով լրջորեն տուժել են այդ բուժհաստատության ընդունարանը, լաբորատորիան և դեղատունը: «Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ բազմաթիվ վիրավորներ և հիվանդներ, որոնք բուժում էին անցնում այդ հոսպիտալում, հրթիռային հարձակումից հետո լքել են բուժհաստատությունը: 

Տվյալ հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ տասնյակ վիրավորներ և հիվանդներ, որոնցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում, ստիպված են պառկել հիվանդանոցի շրջակայքում գտնվող փողոցներում՝ սպասելով բժշկական օգնության:
 

--00--ՍՊ