ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Բլեֆներ են անում, թե հեսա - հեսա խաղաղության պայմանագիր ենք կնքում, աչքներիս քամի ու թոզ են փչում, իրականում գնում է հանձնման գործընթաց, Ադրբեջանը ոչ մի պայմանագիր չի կնքելու։ Բաքուն պատերազմի նախապատրաստություն է տեսնում, ոչնչացման վտանգի առաջ ենք կանգնած, իսկ Փաշինյանը ծիծաղում, ասում է՝ ամեն ինչ լավ է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան։
«Ուշքի' եկեք, նրանց պահանջներին վերջ չկա, տղամարդու պես քեզ պահիր, արժանապատվությո'ւն ունեցիր, վե'րջ տուր զիջումներին, չե՞ս հասկանում՝ նրանք չեն ստորագրելու այդ փաստաթուղթը։ Աշխարհին ասա Արցախի ցեղասպանության մասին, եթե այդ հարցը փակվի, վաղը նույնը Հայաստանի հետ են անելու»,-ընդգծեց բանաստեղծը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: