ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
«Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Այն հարցին, թե ինչու՞ կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց, Աբրահամյանը պատասխանեց. «Նշված հոդվածի դեպքում, քրեադատավարական իրավակարգավորումներով, որպես խափանման միջոց կալանք չի կարող կիրառվել»:
--00—ԱՊ