ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դուրս եկավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ից Երևանում անհնազանդության ակցիաներ էին, որի ընթացքում կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարներին, այդ թվում՝ Լևոնին, որից հետո վերջինս կալանավորվեց։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Արդեն այսօր ԿՀԸ-ի որոշմամբ Քոչարյանը ԱԺ պատգամավորական մանդատ ստացավ։
Համապատասխան որոշումն ընդունելուց հետո ԿԸՀ-ն պարտավոր է տրամադրել արձանագրություն, որի հիման վրա իրավասու մարմինը` ՔԿՀ-ն պարտավոր է անհապաղ ազատ արձակել Քոչարյանին։
--00—ՅՄ