ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news
2018 թվականից հետո որդեգրել եմ «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը։ 2019-ին էական բարձրացել ենք բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումներ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե շատ է խոսվում այն մասին, որ իր վարչապետ դառնալուց հետո սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են. «Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։
Մեկը կհիշի՞ դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա։ Բանակն ինձնից «չէ» բառը չի՜ լսել՝ «ՍՈՒ» են ուզել՝ ստացել են, կոչում, փող, զենք՝ ստացել են»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ կապված չէ։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ