ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news
Ասում են, թե Նիկոլի ժամանակ ավելի շատ սպառազինություն է գնվել, քան նախկինում էր՝ գումարային արտահայտությամբ, բայց իմ ղեկավարման ժամանակ 1500 ինքնաթիռաչվերթ անվճար սպառազինություն ենք բերել ՌԴ-ից Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ բանակի համար գնումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։
«Իմ ղեկավարման ժամանակ ինքնաթիռներով 168 T72 տեսակի տանկ ենք բերել, 200-ից ավելի ՀՕՊ համակարգեր»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքերով, երկրի ղեկավարության խնդիրն է նաև ամբողջությամբ ընկղմվել, տիրապետել ռազմաքաղաքական իրավիճակին, բանակի իրավիճակին և դրանից ելնելով որոշումներ ընդունել․ «ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահից սկսած չենք ունեցել նախագահ, որը խորությամբ չընկղմվեր ռազմական հարցերի մեջ և որոշիչ դերակատարություն չունենար ռազմական հարցերում»,-ասաց նա։
ՊՆ նախկին նախարարը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի խորացել ռազմական հարցերի մեջ․ «Իրենց ձեռքբերած սպառազինությունը 44-օրյային զրոյական նշանակություն են ունեցել։ Իրենք փոխել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը։
Մենք նախատեսել էինք շուրջ 40-50 հազար սաղավարտներ ու զրահաբաճկոններ գնել, նաև 500-ից ավելի անօդաչուներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ նաև կարգապահության խնդիր ենք ունեցել։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ