Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսայինին տնտեսական օգնություն է առաջարկել ապամիջուկայնացման դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

կոր

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ցանկանում է իրականացնել անցյալ տարի իր առաջարկած նախաձեռնությունը և վերակառուցել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու քայլեր ձեռնարկի: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap-ի հրապարակումը:  

Ճապոնական տիրապետությունից Կորեական թերակղզու ազատագրման տարեդարձի առթիվ իր ելույթում Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ համառորեն աշխատում է այդ նախաձեռնության վրա:

«Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի Հյուսիսային Կորեայի իշխանություններին ստիպենք հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրերն առաջ տանելուց, ընտրեն երկխոսության և համագործակցության ուղին, որի շնորհիվ կբարելավվի երկրի բնակչության կյանքը», - մեջբերել է Yonhap գործակալությունը նախագահի խոսքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ