ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Օգոստոսի 25֊ին Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրընկալել է ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանը։
Արա Խզմալյանը շնորհավորել է Դանիել Դանիելյանին` մաղթելով հաջողություն եւ արդյունաշատ աշխատանք։
Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը եղել է Ձեռագրատանը, Վերականգնման եւ Թվայնացման բաժիններում, Թանգարանում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին։
Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը` վստահություն հայտնելով, որ նախանշված նոր ծրագրերը մեծապես կնպաստեն նրա զարգացմանը։
--00--ՍՊ