Երևանում 34-ամյա կինը դանակով հարվածել էր 62-ամյա հարևանուհուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

maxresdefault

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Խորենացու փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց տան վարձակալը դանակով հարվածել է իր մորը։ Այս մասին այտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Շուտով ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից․ շտապօգնության խումբը սալջարդով և դանակահարած վերքով բուժօգնության է տեղափոխել 62-ամյա մի կնոջ:

Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Տուժած կինը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ հարևանուհին է դանակով հարվածել իր ձեռքին։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հարևանուհու ինքնությունը։ Ժամը 14.20-ին 34-ամյա կինը Խորենացու փողոցում ձերբակալվել և ներկայացվել է բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

--00—ՅՄ