ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է։ Այս մասին իր ձայնային ուղերձում ասել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշեք, միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա:
Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ»։
Հիշեցնենք, որ այսօր Վարդանյանը դադարեցրեց 23 օր տևած հացադուլը։
--00—ՅՄ