ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:
«Ես ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը: Դրա հետ չի կարելի համակերպվել: Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Եկել է զենքը թողնելու, դեէսկալացիայի և երկխոսություն սկսելու ժամանակը»,- ասել է նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ