ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Ինքը ուներ երկու տարբերակ՝ կամ շենքը պետք է փոխեր, կամ ժամը։ Իրենք ժամը փոխեցին, առաջ գցեցին, 10-ին են նիստը անում, սպասելի էր սա»։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է Փաշինյանին հնարավոր եղել մուտք գործել կառավարության շենք։
Մանուկյանը նշեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է, և այս անգամ նրան չի հաջողվի խուսափել պարտությունից։
Խոսելով վարչապետի հնարավոր թեկնածուներից Մանուկյանը նշեց, որ ինքը նման հավակնություններ չունի․
«Ես գտնում եմ, որ նախկին երեք նախագահներից ոչ մեկը պետք է Հայաստանում ղեկավար չլինեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ