ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։
«Այս աջակցությունը կօգտագործվի նաև աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը։ Այն կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը»,-ասել է նա։
Փաուերը նշել է, որ կան առանց ծնողների ուղեկցությամբ Հայաստան ժամանած մեծ թվով երեխաներ, և խիստ անհրաժեշտ է, որ նրանք հնարավորինս շուտ կարողանան գտնել իրենց ընտանիքներին։
--00—ՅՄ