ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների հետ Եղեգնաձոր, Գորիս և Լաչինի միջանցք այցերին:
«Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք պատմել, լսել նրանց պատմությունները, փոխանցել դրանք, լաց լինել նրանց հետ: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք ստիպված են եղել հեռանալ բռնության վախից, երկարատև ահաբեկումից»,- գրել է նա:
--00—ՅՄ