ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Իսպանիայի Գրանադա քաղաք կատարած այցի շրջանակներում Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլի հետ։ Հանդիպման ընթացքում Միցոտակիսը նշել է Հունաստանի համերաշխությունը Հայաստանի ու Վրաստանի հետ։
Հայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի ներկայիս զարգացումները, Միցոտակիսը նաև նշել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին նաև ԵՄ-ի շրջանակներում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Աթենք։
Իսկ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Հունաստանի աջակցությունը Վրաստանին և Թբիլիսիի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև երկկողմ երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։
--00—ՅՄ