ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News
«Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամանակ մի տեսանյութ հրապարակվեց, որում երևում էր, որ մեկ հասցեի վրա գրանցված է մոտ հարյուր մարդ, և շատերը պնդում էին, որ դա կազմակերպել է իշխանությունը՝ հավելյալ ձայներ ստանալու նպատակով, և երբ պարզաբանումներ էին հնչում, որ իշխանությունը դրա հետ որևէ կապ չունի, շատերը չէին հավատում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Այժմ հրապարակում եմ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակի այդ հատվածը, որտեղ երևում է, որ այդ օտարերկրյա անձանցից ոչ մեկի դիմաց ստորագրություն դրված չէ, հետևաբար նրանցից ոչ ոք չի մասնակցել ընտրություններին»,- հավելել է նա:
--00--ԼՀ