ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում մարդատար ГАЗель է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի թիվ 65 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվակ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար ավտոմեքենայում, որը վարելիս է եղել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Զավեն Օրդյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ