ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող մի առանձնատուն 555 զարդարված տոնածառ ունի՝ բոլոր ձևերի, չափերի և գույների: Գերմանական ռեկորդների ինստիտուտը հաստատել է, որ սա ռեկորդային թիվ է, հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Տոնածառի կոլեկցիոներ և տան սեփականատեր Թոմաս Ջերոմինը գտնում է, որ հարյուրավոր ծառերի իր հավաքածուն գեղեցիկ և հանգստացնող է: Հաջորդ տարի Թոմաս Ջերոմինի նոր նպատակը 600 հատ տոնածառեր ունենալն է:
--00—ՅՄ