ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Դեկտեմբերի 3-ի գիշերը տեղի ունեցավ UFC Fight Night 233 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունն Արման Ծառուկյանի և ամերիկացի մարտիկ Բենեյլ Դարիուշի դիմակայությունն էր թեթև քաշային կարգում։
Պայքարն ավարտվել է առաջին ռաունդում՝ Ծառուկյանի վաղաժամ հաղթանակով նոկաուտով։
Ընդհանուր առմամբ, Ծառուկյանն այժմ 24 մենամարտ ունի խառը մենամարտերում։
Ծառուկյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Նա տարել է 21 հաղթանակ (ինը նոկաուտով)։
--00—ՅՄ