Կիրանցում 7 հեկտար աշնանացան է արվել․ հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ki.thumb_

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն տալ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման) մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին:

Կիրանց գյուղից տեղեկացել եմ, որ պետության կողմից մինչև 21 միլիոն դրամ վարկային աջակցությամբ 15 առանձնատուն է կառուցվում, ևս 40-ը նախատեսվում է առաջիկայում կառուցել։

2024 թվականին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո գյուղում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ, ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի է ցանվել։

Հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան»։

--00—ՅՄ