ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը չեն ցանկանում վերադառնալ պատանդների վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ABC-ին տված հարցազրույցում։
«Այս պահին կողմերից ոչ մեկը չի ցանկանում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ, որ կարևոր է հիշել, թե ինչպես դա փլուզվեց. ՀԱՄԱՍ-ը չցանկացավ տրամադրել երեխաների և կանանց լրացուցիչ ցուցակը, որոնց պատանդ է պահում, և որոնց մասին մենք տեղյակ ենք»,- ասել է Քիրբին:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել՝ ապահովելու համար, որ հումանիտար դադարների վերաբերյալ կրկին պայմանավորվածություններ ձեռք բերվեն։
--00—ՅՄ