ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 3-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, հարցական» ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ է դիմել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 60-ամյա Նունե Կ.-ն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ