Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան֊քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

l-0x54wh-1280x746z-0.6141

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան֊քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում ՓՄՁ թվայնացմանն ու արտադրողականության բարձրացմանը միտված և ընդհանուր թվային փոխակերպման քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Ցածր ածխածնային տնտեսության անցումը Եվրասիայում» պանելային քննարկմանը։

--00—ՅՄ