ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Հանրային ռադիոյի նախկին տնօերն Գարեգին Խումարյանը գրում է.
«Որպեսզի հարգելի ընթերցողը Սահմանադրության նախաբան ու Անկախության հռչակագիր փնտրել-կարդալու վրա ժամանակ չծախսի (թեև անշուշտ վատ չէր լինի, որ բոլորս ժամանակ առ ժամանակ վերադառնայինք պետականության հիմնադրույթներին), հակիրճ հիշեցնեմ, թե հատկապես ինչն է ուզում հետներս հաշտվելու խոստման դիմաց փոփոխված տեսնել հարևան երկրի արտգործնախարաը և ինչի շուրջ, կարծես, արդեն համաձայանության է եկել գործող մեր իշխանությունների հետ:
«Որպեսզի հարգելի ընթերցողը Սահմանադրության նախաբան ու Անկախության հռչակագիր փնտրել-կարդալու վրա ժամանակ չծախսի (թեև անշուշտ վատ չէր լինի, որ բոլորս ժամանակ առ ժամանակ վերադառնայինք պետականության հիմնադրույթներին), հակիրճ հիշեցնեմ, թե հատկապես ինչն է ուզում հետներս հաշտվելու խոստման դիմաց փոփոխված տեսնել հարևան երկրի արտգործնախարաը և ինչի շուրջ, կարծես, արդեն համաձայանության է եկել գործող մեր իշխանությունների հետ:
Խոսքը մեր պետականության գոյաբանական հիմքերն ամփոփող այն դրույթների մասին է, որոնք պարզաբանում են, թե հանուն ինչի է հռչակվել Հայաստանի Հանրապետությունը:
Շատ չերկարացնելու համար մաքսիմալ պարզեցված ձևակերպեմ՝
Շատ չերկարացնելու համար մաքսիմալ պարզեցված ձևակերպեմ՝
Խորհրդարանը հռչակել է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ, որպեսզի
Իրականանան համայն հայության իղձերը,
Վերականգնվի պատմական արդարությունը,
Զարգանան 1918 թվականին ստեղծված հանրապետության ավանդույթները,
Ինքնորոշման մեր իրավունքն իրացվի Արցախի հետ վերամիավորման որոշման հիման վրա:
Ապա թվարկվում են պետական նպատակները, որ պիտի իրացվեին հանուն վերոնշյալի՝ այդ թվում ինքնիշխանությունը, անկախությունը, լիիրավությունը, սահմանադրականությունը, ժողովրդավարությունը և այլն:
Սա է:
Կույր չենք: Տենսում ենք, որ առնվազն այս փուլում «հանուն ինչի»-ն մեծապես ձախողված է, իսկ Հանրապետությունը՝ հռչակված նպատակների մասով փաստացի իմաստազրկված: Թուրքերի պահանջածն ու մեր իշխանությունների հանձն առածը ստեղծված իրավիճակը սահմանադրական կարգում ամրագրելն է՝ փաստացի հռչակելը, որ Հայաստանի Հանրապետությունն, այն ձևով ու բովանդակությամբ, որով եղել է 35 տարի, այլևս գոյություն չունի:
Այս ընթացքի հետ հաշտ լինելը, կամ չլինելը մեր երկրի քաղաքացիներից յուրաքանչյուրի գործն է, որովհետև լուծարվում է մեզանից յուրքանչյուրի փայ կրած պետականությունը: Պետականություն կրելը՝ խմբային զբաղմունք լինելով, այնուամենայինվ, կարծում եմ, խիստ անձնական երևույթ է:
Դու ես ու քո դրոշը, ինչպես դու ես ու քո խաչը պատարագի ժամանակ, թեև շուրջդ էլի մարդիկ կան:
Անձամբ ես հաշտ չեմ, որովհետև իր բոլոր թերություններով հանդերձ որդիական խոնարությամբ սիրում եմ այս պետությունը, ու չեմ հիշում, որ այն կրելու հարցում երբևէ թերացած լինեմ: Այլ երկրի քաղաքացի չեմ եղել: Երկիրը երբեք չեմ լքել: Երբեք չեմ մեղանչել օրենքի առաջ: Հարկային և զինվորական պարտքեր չունեմ: Ոսկով վճարվելիքը վճարում եմ ոսկով, պողպատովը՝ պողպատով:
Նույնը սովորեցնում եմ երեխաներիս:
Ու, կարծում եմ, նոր պետականություն ու քաղաքական բովանդակություն քննարկելու առաջարկն ընդունելուց կամ չընդունելուց առաջ, իրավունք ունեմ պահանջելու մանրամասն հաշվետվություն ընթացիկ այս պետականության ձախողման պատճառների վերաբերյալ:
Ուզում եմ տրիբունալ:
35 տարում Հայաստանն ունեցել է 5 նախագահ, 14 վարչապետ, թերևս մի 30 փոխվարչապետ, 300 նախարար ու մի 1000 փոխնախարար: ԱԺ 8 գումարումների և ԳԽ պատգամավորների ընդհանուր թիվը կրկին շուրջ 1000 է: Գումարած մի 500 մարզպետ, փոխմարզպետ ու քաղաքական այլ պաշտոններ՝ նախագահի ու վարչապետի աշխատակազմի ղեկավարներ և այլն: Հաշվի առնելով այն, որ ցուցակներում մարդիկ հաճախ կրկնվում են, մեր երկրում երբևէ քաղաքական իշխանություն հանդիսացած մարդկանց թիվը պիտի շուրջ 2000 լինի:
Այ այդ 2000 մարդկանցից յուրաքանչյուրը պիտի գա ու շրջված դատավարության սկզբունքով՝ այն է մեղավորության կանխավարկածով, հիմնավորի, որ ձախողման հետ կապ չունի: Տրիբունալը կորոշի՝ ում ենք առավելագույն պատժի դատապարտում (անցումային արդարադատությունը կարող է ժամանակավորապես անտեսել մահապատժի սահմանադրական արգելքը, չէ՞ որ ի վերջո ոչ միայն սահմանադրություն ենք փոխում, այլ մի ամբողջ պետություն լուծարում), ում ենք ցմահ տալիս, ում 10, ում 8 և այլն: Շատերը կլինեն, որ կարդարցավեն: Ոմանք գուցե կարողանան հիմնավորել, որ ոչ թե հանցագործ են, այլ լուծարվող այս հանրապետության ազգային հերոս:
Լուծարում ե՞ք երկիրը: Արեք այնպես, որ մոտս հարցեր չմնան:
Կարծում եմ իրավունք ունեմ նաև լուծարվող այս պետականության փոխարեն ստեղծվելիք սահմանադրական նոր կարգի մասին առաջարկները չլսել պատերազմը տանուլ տված գլխավոր հրամանատարից, մանավանդ, որ շրջանառության մեջ դրված գաղափարախոսական դրույթները ոչ թե պետության, այլ հյուսիսամերիկյան հնդկացիների ռեզերվացիայի կանոնադրություն են հիշեցնում:
Իսկ ամենակարևորն այն է, որ էքզիստենցիալ այս խոսույթի հասունացման պատճառը չափից դուրս պարզ է՝ անգամ պարզունակ՝ 20 թվի զինադադարից հետո բանակով չզբաղվելն է՝ դիտավորությամբ, թե ապիկարությամբ, կպարզի տրիբունալը»:
--00—ՍՊ