ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարվելով, Բաքուն էթնիկ զտում իրականացնողի իմիջը վերականգնում ու ձեռքերը լվանում է։ Նրանք Արցախում ցեղասպանություն են արել, դրա համար էլ պնդում են, որ հրաժարվենք հայցերից, քանի որ հայկական կողմի հայցերը հիմնավոր են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Անդրադառնալով Գյումրու ընտրություններին, պատգամավորը նկատեց, որ լավ օրից չէր Փաշինյանը գնացել Գյումրի ու կառավարման 7-րդ տարում ներկա - նախկին անում։ Ընդդիմությունը շանսեր ունի թույլ չտալու, որ իշխանությունը ձայների մեծամասնություն ստանա, պետք է միաբանվեն։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։