Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ԴԴ
Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը․

«Շաբաթ, 15 Մարտ 2025-ի առաւօտուն, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան Ազգ. Առաջնորդարանի իր գրասենեակէն ներս ընդունեց Հայ Առաքելական Եկեղեցւոյ Հոգեւոր Եղբայրակցութեան նորակազմ Վարչութիւնը, որ եկած էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալու։
 
Եղբայրակցութեան վարչութեան անդամները անդրադարձան վարչութեան յառաջիկայ ծրագիրներուն։
Սրբազան Հայրը իր հայրական օրհնութիւնները փոխանցելով աստուածահաճոյ ծառայութիւն եւ կատարեալ յաջողութիւն մաղթեց վարչութեան անդամներուն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 
--00—ՍՊ