ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ իրանական նավթի արտահանումը չի կարող դադարեցվել՝ չնայած այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներին, գրել է Mehr-ը։
«Երկրից նավթի արտահանումը հնարավոր չէ դադարեցնել։ Մենք զիջումների չենք գնա նավթի համաշխարհային շուկայում Իրանի մասնաբաժնի հարցում»,- ասել է ԻԻՀ կառավարության ներկայացուցիչը։
«Երբ արեւմտյան երկրներն արագ եւ հապճեպ պատժամիջոցներ են կիրառում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի նկատմամբ, դա նշանակում է, որ նրանք մտահոգված են նավթի նախարարության գործունեության համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ եթե արեւմտյան երկրների կողմից Իրանի դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները գործեին, նրանք ստիպված չէին լինի նոր պատժամիջոցներ կիրառել։
Իրանական նավթի արտահանումը չի կարող դադարեցվել, եւ երկիրը զիջումների չի գնա նավթի համաշխարհային շուկայում իր մասնաբաժնի հարցում, ընդգծել է Մոհաջերանին։
--00—ԱՀ