Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Ֆ

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին, կայացել են առաջին նիստերը: Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։


 
--00—ՍՊ