Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

GG
Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։ Հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
 
Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։
 
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար։

 
--00—ՍՊ