Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

գգ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցրած նոր պահանջներին

«Ադրբեջանը ժամանակ չի կորցնում, ու նորից առաջադրում է մեզ համար կործանարար պահանջների նոր ցանկը։

… Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի» միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի և ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։

Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։

Բոլոր կետերն էլ անխտիր մեր պետությունը վերացնելուն են ուղղված, բայց հատկապես վերջինները հուշում են, որ նպատակ է դրված ոչ թե խաղաղության հասնել մինչև 2026-ը, այլ քանի դեռ Հայաստանում դե-ֆակտո իշխում է հանձնողների թիմը, Հայաստանից պոկել ամեն հնարավորը՝ հետագայում մեր վերականգնում ու հզորացումը բացառելու համար»։


--00—ՍՊ