Որոշ երեխաների համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով․ 8-ամյա Հրաչյան՝ ՄԻ խորհրդում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հհ
Մարտի 13-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկման առաջին հատվածում Հայաստանի պատվիրակության անունից ելույթով հանդես եկավ 8-ամյա Հրաչյան, ով հիշեցրեց, որ մանկությունը մարդու կյանքի սովորելու և աշխարհը ճանաչելու ժամանակն է։
 
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ոչ բոլոր երեխաներն են ապրում բարեկեցիկ պայմաններում և ոմանց համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով, աղետներով և կլիմայի փոփոխության արդյունքում առաջացող խնդիրներով։
 
Նա կոչ արեց մեծահասակներին որոշումներ կայացնելիս հաշվի առնել երեխաների կարիքները, նրանց կարծիքը և ապագայի համար ցանկությունները։ «Հուսով ենք, որ դուք՝ մեծահասակներդ, կօգնեք մեզ մեր երազանքները դարձնել որոշումներ, իսկ որոշումները՝ իրականություն», նշեց Հրաչյան:
 
Ավարտելով իր ելույթը՝ նա հարց ուղեց երեխաների հարցերով հատուկ զեկուցողին, թե ինպե՞ս կարելի է ապահովել բոլոր երեխաների դպրոց հաճախելու հնարավորությունը։

Ավելին՝ տեսանյութում։

 
--00—ՍՊ