ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել: Այն ներկայացնում ենք՝ ստորև.
«Ուրախ եմ նշել, որ անցնող տարում մեր հաստատակամության եւ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք արձանագրել բարձր տնտեսական աճ եւ արդյունավետ հաղթահարել ընթացիկ դժվարությունները:
2023 թվականի ձեռքբերումները վստահություն են տալիս, որ հաջորդ տարի անելու ենք ավելին՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության կայունությունը եւ ինստիտուցիոնալ զարգացումը:
Տարեմուտի վերջին ժամերին բոլորս մտածում ենք ապագայի մեր երազանքների եւ նախանշվող անելիքների մասին: Ես ցանկանում եմ, որ գալիք տարին լինի այդ երազանքների ու նպատակների իրականացման, առողջության, կայունության ու երջանկության օրերով լի:
Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը եւ մաղթում, որ Սուրբ ծննդյան լույսն առաջնորդի բոլորիս մեր բոլոր գործերում»:
--00--ԼՀ