Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կլինի 8.3-8.5 տոկոսի միջակայքում. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

1127560

Հայաստանում ենթադրվում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի համար տնտեսական աճը 8.3-8.5 տոկոսի միջակայքում է: Այս մասին 2023 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք ենթադրում ենք, որ տնտեսական աճը 2023 թվականին 8.3-8.5 տոկոսի միջակայքում կլինի»,-ասաց Քերոբյանը:

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պլանավորվում է, որ 2023-ի համար կկազմի 8280 դոլար:

Նախարարը հիշեցրեց, որ 2017 թվականին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրի մեջ եղել է 122-րդը, 2020-ին՝ 112-րդը և 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 86-րդը, սրանք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են:

--00—ՅՄ