Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ff

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․ «Հունվարի 11-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Վայքի, Մարտունիի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Գավառի, Աշոցքի, Ճամբարակի, Թումանյանի, Թալինի, Տաշիրի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»" 

 --00—ՍՊ