ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
24News-ի տեղեկություններով, այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գնալու է Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպումը տեղի կունենա ժամը 15։00-ին։
Թե որն է հանդիպման նպատակը, չհաջողվեց պարզել, խորհրդարանականների խոսքով, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հաճախակի են հանդիպում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ