Ադրբեջանից պաշտոնապես պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ֆֆ

Ադրբեջանից պաշտոնապես պահանջել են փոխել ՀՀ սահմանադրությունը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է պաշտոնակա այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հայտարարությունները․



«Լավ կլիներ՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ «կեղծ հայկական պատմությունների վրա հիմնված հարցերը»»,- ասել է Հաջիզադեն։



Ադրբեջանից նշում են, թե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ՝ «ե՞րբ Հայաստանն իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ»:

--00—ՍՊ