ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։
Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի մասին։
«Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ։ Ես հարց ունեմ Փարիզում տեղակայված ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարող նույնն անել»,- նշել է նա։
--00—ՅՄ