ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Հայաստանում Կանադայի դեսպանը հանդիպել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը միացած կանադացի առաջին փորձագետին։ Այս մասին հայտնում է Կանադայի ԱԳՆ-ն թվիթերում։
«Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները հանդիպել է ԵՄ առաքելությանը միացած առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիի հետ։ Քննարկվել են նրա շարունակական աշխատանքը՝ նպաստելու ԵՄ ջանքերին՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ԵՄ առաքելությունը հայտնել էր կանադացի առաջին փորձագետի՝ դիտորդներին միանալու մասին։
--00—ՅՄ