Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ըը.

Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում սեփական դիմումի համաձայն դադարեցվելուց կարճ ժամանակ անց ԲԴԽ-ն կքննի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԲԴԽ արդեն նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դեռևս ապրիլի 22-ին։ Այսինքն՝ վարույթի հարուցումից երկու շաբաթ անց է Նաիրա Հովսեփյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել, երբ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան։

Ավելին, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ հարուցվել է դեռևս փետրվար ամսին, որի ժամկետը երկարացվել է 2024թ ապրիլի 10-ին։

Մայիսի 13-ի որոշման համաձայն՝ ԲԴԽ-ում միջնորդությունը կքննարկվի մայիսի 27-ին՝ ժամը 10,00-ին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ