ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Կարծում եմ, որ մեր Սահմանադրության թե նախաբանը, թե երկրորդ հոդվածը որևէ կերպ ՀՀ կենսական շահերի դեմ չեն կարող օգտագործվել, հետևաբար դրանք ինձ համար փոփոխության ենթակա չեն։ Բնականաբար, մենք ուզում ենք արձանագրել, որ սա մեր ներքին գործն է և որևէ մեկը չի կարող մեզ ասել, թե ոնց գրենք այն, նաև այդ համատեքստում եմ ասում, որ դրանք անփոփոխելի են և քննարկման ենթական չեն։ Այս մասին ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ քննարկմանն ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Շատ կարևոր հանգամանք կա, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մշակենք գոնե այն մասը, որը խորհրդարանական մեծամասնությունը հանձն է առնում ԱԺ-ում փոփոխության ենթարկել, այլապես հանգելու ենք նրան, որ ձևավորելու ենք խորհրդարան հին համակարգով, որը բոլորս քննադատում ենք։ Այս մասով պիտի քաղաքական հստակ կամք դրսևորենք, այսինքն, մինչև 2026 թվական չզբաղվենք տեքստ գրելով»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ