ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում: Նախ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտնեց Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մտադրության մասին, իսկ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի:
Շատ չծավալվելով այս թեմայով նախարարի անհաջող ու չստացված բառախաղին, միայն ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունն ավելի վաղ խոսում էր այդ գործընթացը մինչև 2027 թվականն ավարտելու մասին, իսկ հիմա, իրադրության բերումով, ստիպված առավել վաղ ժամկետ է սահմանում (2026 թ.) և դեռ պարզ չէ, Բաքվում բավարարված ե՞ն, թե՞ ոչ»:
--00—ՍՊ