ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ սկսում է միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վաշինգտոնում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում:
«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ՝ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- մանրամասնել է նա։
--00—ՍՊ