ՀՀ-ն ու ԱՄՆ-ն դառնում են ուժեղ գործընկերներ, ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

s

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, որը մեզ հաղորդում է փոխգործակցության ընդլայնման մի ամբողջ շրջանակ։

Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի միջուկային անվտանգության և էներգետիկայի ոլորտ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ։ 

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այսպիսով Հայաստանն ու ԱՄՆ-ն դառնում են ավելի ուժեղ գործընկերներ․ «Վստահ եմ, որ սա օգուտ կբերի մեր երկու երկրներին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին և նրա սահմաններից դուրս: Կարծում եմ, որ ռազմավարական գործընկերության այս փատաթուղթը, որը մենք ստորագրում ենք, կնպաստի ավելի կայուն, խաղաղ, անվտանգ և անկախ հասարակության ստեղծմանը»,- ընդգծել է Բլինքենը:
--00—ՍՊ