ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ․
«Մենք հավատում ենք, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ սկսվում են բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ «Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- ընդգծել է Միրզոյանը։
--00—ՍՊ