ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

սս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու համար ստեղծված կառավարական հանձնաժողովից ակնկալում է ակտիվ գործողություններ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն: 

«Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովից այստեղ ակտիվ գործողություններ եմ ակնկալում: Գիտեմ, որ այն աշխատում է նաև այսօր: Եվ ընդհանրապես կառավարությանը խնդրում եմ ակտիվորեն համագործակցել մարզերի հետ»,-ասել է Պուտինը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


--00—ՍՊ