ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Սաուդյան Արաբիան հերքում է Եմենի վրա Իսրայելի հարձակմանն իր մասնակցության մասին լուրերը։
«Թագավորությունը որևէ կապ կամ մասնակցություն չունի Եմենի վրա հարձակմանը և թույլ չի տա որևէ կողմի մտնել իր օդային տարածք»,- ասվում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը հարձակումը համակարգել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ, սակայն Սպիտակ տունը հերքել է դա՝ ասելով, որ Վաշինգտոնը ներգրավված չէ հարձակմանը:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նույնպես հաստատել է, որ Իսրայելը գործել է անկախ։
--00—ՅՄ