ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր են» իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում։
ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ, սա էլ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն, որ արագ արագ պատասխանեն։ Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու, սա խոսում է պետության չգոյության ու կատարյալ ձախողման մասին»։
--00—ՅՄ