Նշավան գյուղում «Jeep Grand Cherokee»-ն հայտնվել է «Ստալինյան ջրանցքում»․ կա 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

photo_2024-07-30_15-28-37

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նշված գյողում՝ «Ստալինյան ջրանցքում», պարեկները հայտնաբերել են «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենա և տեղում պարզել են, որ 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ