ՌԴ-ն հայտում է՝ Դոնեցկում վերահսկողության տակ է վերցրել երկաթուղային կայարան և Արտեմովո բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Capture

ՌԴ-ն հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Վիյեմկա» երկաթուղային կայարանը և Արտեմովո բնակավայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշում էր, որ զորքերի «Յուժնի» խմբավորման ստորաբաժանումները բարելավել են մարտավարական վիճակը՝ վերահսկողության տակ վերցնելով կայարանը, ինչպես նաև պարտության են մատնել հակառակորդի մի քանի բրիգադների։ 

Ըստ հաղորդագրության՝ նաև հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարածքային պաշտպանության 116-րդ բրիգադի դիրքերին Կոնստանտինովկա, Չասով Յար, Ելիզավետովկա, Կուչերով Յար և Ռազլիվ բնակավայրերի շրջաններում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ